Քաղաքական 

ԱԺ-ն մերժեց էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի մասին նախագիծը

Այսօր՝ փետրվարի 6-ին, խորհրդարանը ձայների 7 կողմ, 52 դեմ և 6 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժեց ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծն ԱԺ օրակարգ մտցնելու հարցը:

Նախագիծը ներկայացրեց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը՝ կոչ անելով բոլորին կողմ քվեարկել և թույլ տալ հարցը մտցնել օրակարգ և քննարկել:

Քվեարկությունից հետո ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ այս քվեարկությամբ արձանագրվեց, որ պատգամավորը կարող է հարձակվել պատգամավորի վրա, ընդ որում, հարձակումը կարող է լինել քաղաքական հայացքների, ելույթների, կարծիքի համար և դրա համար մնալ անպատիժ:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԱԺ-ում տհաճ միջադեպ էր տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի միջև, ինչն էլ հիմք էր հանդիսացել, որ ԵԼՔ-ը հանդես գա այս նախաձեռնությամբ:

 

 

 

 

Նույն շարքից