Երկրապահի օրվա առթիվ այսօր պետական բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ Երկրապահ կամավորականների միության բազմաթիվ անդամներ, գեներալներ այցելեցին Եռաբլուր պանթեոն՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին:
Եռաբլուր այցելեցին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, գեներալներ՝ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Աստվածատուր Պետրոսյանը և այլք:
ԵԿՄ անդամներն իրենց ուղևորվեցին դեպի Արցախյան ազատամարտին նվիրված մայրաքաղաքում և շրջաններում կանգնեցված տարբեր հուշարձաններ, այնուհետև կլինեն Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ Արցախի նահատակների հիշատակին կմատուցվի Սուրբ պատարագ:
Սկզբնաղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2014/05/08/erkrapah/