Քաղաքական 

ՀԱԿ երիտթևի համագումարին միացավ նաև Լևոն Տեր-Պետրոսյանը. տեսանյութ

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության երիտասարդական միության այսօրվա համագումարին միացավ նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

 

Երբ համագումարի վարողները հայտարարեցին ընդմիջման մասին, դահլիճ մտավ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ներկաները նրան դիմավորեցին բուռն ծափահարություններով և «Լևոն, Լևոն…» վանկարկումներոսվ:

 

Լևոն Տեր–Պետրոսյանը ողջունեց երիտասարդներին, լուսանկարվեց նրանց հետ և հաջող աշխատանք մաղթեց:

 

Համագումարի մասնակիցները գնացին ընդմիջման, այդ ընթացքում Տեր-Պետրսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:

 

Համագումարի կազմակերպիչների փոխանցմամբ՝ ընդմիջումից հետո համագումարը լրագրողների համար փակ կլինի, և իրենք առաջնորդի ներկայությամբ կքննարկեն ներկուսակցական հարցեր:


Սկզբնաղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2014/05/10/levon/

 

Նույն շարքից