Բարի օր Քաղաքականություն 

Դրա համար էլ Առողջապահության նախարարը հաջողության մեջ մեռնում է. Գեներալ Սարոյան

analitik.am

«Բայց էս ժողովուրդը 250 հազար դրամ ունի՞, որ մի հատ ծխելու համար տա»,-այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ խոսելով Առողջապահության նախարարության նախաձեռնած փոփոխությունների մասին, որոնք վերաբերում են հասարակական վայրերում ծխելու համար տուգանքներ սահմանելուն:

Գեներալի խոսքերով, 250 հազարը շատ է. «Ծխող մարդը հիվանդ է, և նրան ծխելն արգելելը նույնն է, ինչ հիվանդին արգելել դեղ խմել. Եթե մարդը կարողանա չծխել չի ծխի, ծխող մարդը հիվանդ ա, մեկը՝ ես: Փող պոկելու ձև ա էլի»:

Ինչ վերաբերում է Առողջապահության նախարարի հայտարարությանը, թե ծխող մարդիկ անհաջողակ են, պատգամավորն ասաց՝ դրա համար էլ Առողջապահության նախարարը հաջողության մեջ մեռնում է:

Գեներալ Սարոյանն նաև ասաց, որ դեմ է նախագծին՝ հավելելով, որ ծխող մարդը չի կարող դեմ չլինել:

Նույն շարքից