Քաղաքական 

Ինչու է Սամվել Ալեքսանյանը նեղացել լրագրողներից

Պարզվում է՝ ԱԺ Հանրապետական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը նեղացել է լրագրողներից, կամ իր խոսքերով ասած՝ սայթերից:

Այս մասին գործարար պատգամավորն ասաց այսօր՝ փետրվարի 6-ին, խորհրդարանում լրագրողների հարցերին պատասխանելու ժամանակ: Բանն այն է, որ Ալեքսանյանին դուր չի եկել հոդվածն այն մասին, որ իրեն պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերության արտադրանքով բարձված բեռնատարները Ռուսաստանի Դաշնությունից հետ են ուղարկվել Հայաստան, քանի որ թանկ են և անմրցունակ:

Պատգամավորի խոսքերով, նման բան չկա, ինքը նեղացած է և դրա համար չի պատրաստվում պատասխանել թանկացումների կամ ծխելու դեմ պայքարի օրենսդրական նախաձեռնության մասին:

Նույն շարքից