ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան առաջ մի խումբ քաղաքացիներ այսօր գիորգիևյան ժապավեններով, «ոչ ֆաշիսզմին» գրությամբ ցուցապաստառներով մոմավառություն արեցին՝ հարգանքի տուրք մատուցելով Օդեսայի զոհերի հիշատակին։
«Երևանի աշխարհաքաղաքական ակումբի» ղեկավար Արման Բոշյանը հայտարարեց, թե ֆաշիզմի զոհերին հիշելով՝ պետք է հիշել, որ ֆաշիմզը պատժվել է 1945թ-ին և կպատժվի կրկին։ «Պատմությունն ամեն ինչ իր տեղը կբերի և արդարությունը կրկին կվականգնվի»,-նշեց նա։
Արման Բոշյանը նկատեց, թե Օդեսայի դեպքերը Սումգայիթի դեպքերի կրկնությունն է։ «Երբ վիրավորներին չէին օգնում, հակառակը՝ սպանում էին, որևէ բժշկական օգնություն չէր տրվում»,-ասաց նա։
Արման Բոշյանին լրագրողները հիշեցրեցին, որ երբ Եվրամայդանում տասնյակ զոհեր եղան, այն ժամանակ էլ նմանատիպ ակցիա եղավ Երևանում Ուկրաինայի դեսպանատան դիմաց, և հարցրեցին, թե արդյո՞ք «Երևանի աշխարհաքաղաքական ակումբը» միացել էր այդ մոմավառության ակցիային։
«Մենք ո՛չ, չարեցինք ակցիա, այսօր անում ենք, որովհետև այսօր մարդկանց վառում են, իսկ այն ժամանակ մարտեր էր տեղի ունենում և արձագանքերը այնքան շատ էին, որ մեր կողմից արձագանքելու կարիք չկար»,-ասաց նա։
Սկզբնաղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2014/05/10/vigil-embassy/