Քաղաքական 

Լոլոներ և հեքիաթնե՞ր, թե՝ խոր վերլուծություններ. ԱԺ-ում քննարկում են հարկային օրենսգիրքը

2018-ի հունվարի 1-ից բոլոր ուղևորափոխադրողներն անցնում են արտոնագրային հարկի համակարգի: Այսինքն նրանց վրա տարածվում է ոչ թե հաստատագրված վճարը, այլ արտոնագրային հարկը: Այսօր՝ փետրվարի 6-ին, խորհրդարանում Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց հիմնական զեկուցող ԱԺ Հանրապետական պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը՝ հավելելով, որ սա հատկապես մարզերում ուղևորափոխադրում իրականացնողների համար սա առաջացնում է հարկային բեռի ավելացում:

Որպեսզի, թանկացումներով պայմանավորված, ուղևորափոխադրողների վրա հարկային բեռը չծանրանա, փոփոխություններով առաջարկվում է վերջիններիս համար արտոնագրային հարկը նվազեցնել, ինչի արդյունքում այդ կազմակերպություններն ավելի քիչ գումար կվճարեն, քան մինչև 2017 թվականը վճարում էին:

Մասնավորապես առաջարկվում է ավտոբուսների համար մեկ նստատեղի հաշվարկով արտոնագրային հարկի դրույքաչափը սահմանել 1800 դրամ՝ 2000 դրամի փոխարեն, իսկ միկրավտոբուսների համար սահմանել 2300 դրամ:

Սա, ըստ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի լոլո է: Պագամավորի խոսքերով, այս քննարկումներն իրեն հիշեցնում են խորհրդային տարիները, երբ իշխանությունները խնդիրներ էին առաջացնում, հետո փորձում հերոսաբար հաղթահարել դրանք:

Բագրատյանի համար հասկանալի չէ այն, որ կառավարությունը հայտարարություն է, թե թանկացումների հետ կապ չունի, այնինչ հենց հարկային քաղաքակության պատճառով է, որ թանկացումներ են տեղի ունենում. «Երբ դու դիզելային վառելիքի վրա ավելացնում ես ավելացված արժեքի հարկը՝ 20 տոկոս դրույքաչափով, դու 60 դրամով թանկացնում ես ապրանքը: Հիմա ասում եք ակցիզային հարկը 35 հազարից իջեցնում եք 13 հազարի: Այսինքն, 20 դրամ էժանացում է լինում 60 դրամ թանկացման դեպքում: Բոլոր թանկացումները կառավարության աշխատանքի պատճառով են: Պետք է ազնիվ լինել ժողովրդի հետ, ասել, որ հարկերն ավելացել են, քանի որ բյուջեն լցնելու խնդիր ունենք: Պետք չի հեքիաթ պատմել, լոլո պատմել»:

Սրան արձագանքեց հիմնական զեկուցող Խոսորով Հարությունյանը, ով նշեց, որ կողմնակից է խորը վերլուծություններով բանավեճի, իսկ եթե իր ելույթը լոլոյի տպավորություն է թողնում, ուրեմ ինքը կլռի:

Նույն շարքից