Քաղաքական 

Ադրբեջանի ընդդիմադիրները մտադիր են բոյկոտել արտահերթ նախագահական ընտրությունները

Ադրբեջանի մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժեր մտադիր են բոյկոտել երկրում ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունները: Մասնավորապես այդ մասին արդեն հայտարարել են Ընդդիմադիր ազգային խորհրդի առաջնորդ Ջոմիլ Հասանլին և Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել 2018 թվականի հոկտեմբերի 17-ին կայանալիք նախագահական ընտրությունները նշանակելով 2018 թվականի ապրիլի 11-ին:

Վերոնշյալ գործիչները հայտարարել են, որ չեն մասնակցելու ընտրություններին:

Ալիևը, ով արդեն 3 անգամ ընտրվել է երկրի նախագահ, փոխելով երկրի սահմանադրությունը, հիմա պատրաստվում է երկիրը ղեկավարել նաև 4-րդ ժամկետով՝ այս անգամ արդեն 7 տարով:

Նույն շարքից