Ինգոլշթադթ քաղաքում գտնվող Audi ընկերության շտաբ բնակարանում ստուգումներ են սկսվել: Ինչպես հայտնում է Sueddeutsche Zeitung-ը, ստուգումներն իրականացնում է Մյունխենի դատախազությունը:
Ստուգումների համար առիթ դարձել է դիզելային սկանդալը: Միջոցառմանը մասնակցում է դատախազության և Քրեական ոստիկանության 18 աշխատակից:
Սկանդալը սկսվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Volkswagen կոնցերնը, որի մեջ է մտնում նաև Audi-ն, հատուկ տեխնիկական միջոցներ է կիրառել օդ նետվող վնասակար նյութերի ցուցանիշը նվազեցնելու համար: