Սիրիական Աֆրինում ընթացող թուրքական ռազմական օպերացիան շարունակվելու է Իդլիբում: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Haberturk-ը:
Էրդողանը նշել է, որ իրենք խնդիրներ չունեն հարավի քրդերի հետ, իրենց թիրախը բոլորին հայտնի ահաբեկիչներն են՝ Քրդական աշխատավորական կուսակցությունը, ԻՊ-ը և այլն:
Թուրքական ռազմական օպերացիան սիրիական Աֆրինում սկսվեց հունվարի 20-ին: