ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արդեն իսկ հավաքվել է 29 ստորագրություն, այնպես որ փետրվարի 16-ին, ժամը 11․00-ին տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ՝ թանկացումների հարցով։
Ավելի ճիշտ՝ կքննարկվի Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության տակ ստորագրել են ԵԼՔ եւ Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավորներ։
Ավելի վաղ Փաշինյանն ԱԺ նիստի ժամանակ ստորագրահավաք էր հայտարարել թանկացումների հարցը քննարկելու նպատակով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար, որին միացել էր նաև Ծառուկյան խմբակցությունը:
Արտահերթ նիստի համար անհրաժեշտ էր առնվազն 27 ստորագրություն: