ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չինական առաջատար ԶԼՄ-ների հետ զրույցում նշել է, որ Ուկրաինայում նեոնացիստական ուժերն պատերազմում են խաղաղ բնակիչների դեմ: Այս ամեն ինչը ենթադրում է Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության կրկնություն և անհրաժեշտ է համապատասխան քայլեր ձեռնարկել դրանից խուսափելու համար:
«Հետևանքները չափազանց վտանգավոր կլինեն, դրա վկայությունն այսօրվա ողբերգական իրադարձություններն են Ուկրաինայում, նեոնացիստական ուժերը, որոնք իրական ահաբեկչություն են սկսել խաղաղ բնակիչների դեմ։»,- նշել է Պուտինը։
Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ 4 տարի առաջ Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ հայտարարություն էին ընդունել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 65-ամյակի կապակցությամբ: