Քաղաքական 

Հայազգի իրավաբանը կարող է բարձր պաշտոն ստանալ ԱՄՆ-ում. Թրամփն առաջադրել է նրա թեկնածությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քալիֆորնիայի Հարավային շրջանի դատախազի օգնական Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունն առաջադրել է ԱՄՆ արդարադատության նախարարությանն առընթեր Օտարերկրյա հայցադիմումների հանձնաժողովի հանձնակատարի պաշտոնում:

Վերջինս իրավաբանության դոկտորի աստիճան է ստացել Սթենֆորդում, աշխատել է նաև ԱՄՆ Վերաքննիչ դատարանում:

Եթե Հովակիմյանի թեկնածությունը հավանության արժանանա սենատում, նա մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 30-ը կդառնա հանձնաժողովի հանձնակատար:

Նույն շարքից