Հասարակություն 

Հետախուզվում էր Ռուսաստանի իրավապահների կողմից

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 5-ին, ժամը 10.55-ին, Երևանի Դրոյի փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Աշոտ Մ.-ն, որը 2017թ. ապրիլի 2-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի ոստիկանության Կարասունսկի շրջանի բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (խարդախություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) 2-րդ մասի մեղադրանքով:

Նույն շարքից