Քաղաքական 

Թուրքիան հրաժարվել է Ռուսաստանի հետ միջուկային նախագծից

Թուրքական Cengiz-Kolin-Kalyon (CKK) ընկերությունների կոնսորցիումը չեն մասնակցելու  Թուրքիայում «Աքքույու» ԱԷԿ-ի կառուցման նախագծին: Այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը:

Հայտարարության մեջ նշվում է, որ կոնսորցիումի մաս կազմող ընկերությունները չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ կոմերցիոն հարցերի շուրջ:

2017 թվականի մայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ վերոնշյալ ԱԷԿ-ի կառուցման համար Ռուսաստանը 22 միլիարդ դոլար է ներդնելու: Իսկ առհասարակ ԱԷԿ-ի կառուցման մասին պայմանավորվածությունը Թուրքիայի և Ռուսաստանի միջև ձեռք էր բերվել 2010 թվականին Մերսինում:

Նույն շարքից