Հասարակություն 

Ամերիկյան ֆոնդային շուկաների անկման արդյունքում միլիոններ են կորցրել նաև հայազգի գործարար Սերգեյ Գալիցկին

Փետրվարի 5-ին ամերիկյան ֆոնդային շուկաների անկման արդյունքում հսկայական գումարներ են կորցրել նաև ռուսաստանցի մեծահարուստները: Խոսքը մասնավորապես վերաբերում է 2,1 միլիարդ դոլար կորուստին, գրում է Bloomberg Billionaires Index-ը:

Ամերիկյան ֆոնդային շուկաներում տեղի ունեցածի արդյունքում ռուսաստանցի 25 մեծահարուստ կորուստ է ունեցել: Սակայն կան նաև ռուսաստանցիներ, ովքեր ավելացրել են իրենց միջոցները: Խոսքը մասնավորապես վերաբերում է Ռոման Աբրամովիչին, ով հարստացել է 68,9 միլիոն դոլարով և Պյոտր Ավանին, ով իր կարողությունը ավելացրել է 13,3 միլիոնով:

Ինչ վերաբերում է կորուստ ունեցողներին, ապա այստեղ առաջին հորիզոնականում Ալեքսեյ Մորդաշովն է, ով կորցրել է 203,3 միլիոն դոլար:

Կորուստ է ունեցել նաև հայազգի գործարար Սերգեյ Գալիցկին, ում կարողությունը պակասել է 113 միլիոնով:

Նույն շարքից