Սիրիայում կործանված ռուսական ինքնաթիռի օդաչու մայոր Ռոման Ֆիլիպովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Ռուսաստանի հերոսի կոչում է ստացել, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Су-25 կործանիչը ոչնչացվեց փետրվարի 3-ին սիրիական Իդլիբում: Օդաչուն կարողացել էր ժամանակին լքել օդանավը, սակայն զոհվել էր ահաբեկիչների դեմ մարտում՝ իրեն պայթեցնելով նռնակով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսական օդանավի կործանման համար հնարավոր է մեղավոր է Թուրքիան, ով պատասխանատու է եղել այդ տարածքում անվտանգության ապահովման համար: