Քաղաքական 

ԱՄՆ պետքարտուղարը մեկնում է Թուրքիա

Հաջորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մեկնելու է Թուրքիա, այս մասին հայտնում է  NTV-ն՝ հղում անելով իր աղբյուրին:

Բացի դրանից, հեռուստաընկերության տեղեկություններով, այս շաբաթ Թուրքիա է մեկնելու ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական՝ Հերբերթ Մաքմասթերը:

Նշենք, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածություն գոյություն ունի, քանի որ ամերիկյան իշխանությունները Սիրիայում զինում են քրդերին, որոնց Անկարան ահաբեկիչ է համարում:

 

Նույն շարքից