Քաղաքական 

Պերմյակովին կդատեն ռուսաստանյան օրենքներով

 

ՌԴ նախագահ Վ. Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը  Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի   գործով մեղադրյալ զինվորականի հետագա դատավարության շուրջ ՌԴ իշխանությունների դիրքորոշման մասին ասել է.

 



Հայաստանի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում Վ.Պուտինը վստահություն է հայտնել, որ բոլոր անհրաժեշտ քննչականգործողություններըկկատարվեն սեղմ ժամկետներում և մեղավորները օրենքովնախատեսված պատիժկստանան: Խնդրում եմ պարզաբանել, որ երկրի օրենքի մասին է խոսում ՌԴնախագահ Վ.Պուտինը:


Պեսկով. Քանի որ նա Ռուսաստանի քաղաքացի է, ապա բնական է, որ դրանք ռուսաստանյան օրենքներն են, կլինի ռուսաստանյան դատավարություն, բայց պետք է նշել, որ այս օրերին Գյումրիում աշխատում է Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավարը և նախագահի հանձնարարությամբ նա աշխատում է հայ քննիչների հետ համատեղ, նրանք մասնակցում են քննչական գործողություններին, և այդ պատճառով քննությունն ընթանում է համատեղ: Սակայն կլինի ռուսաստանյան դատավարություն և այս պարագայում Ռուսաստանի օրենսդրությունը նման հրեշավոր հանցագործությունների նկատմամբ բացարձակ անգութ է:

 

 

-Կրեմլի պաշտոնական կայքը հաղորդում է, որ Ռուսաստանի նախագահը ևս մեկանգամ ցավակցություն է հայտնելսպանվածների հարազատներին և ամբողջ հայ ժողովրդին Գյումրիում օրերս տեղի ունեցած ողբերգությանկապակցությամբ: Խնդրում եմ հստակեցնել, ե՞րբ է Վ. Պուտինը առաջին անգամ իր ցավակցությունը հայտնել հայ ժողովրդին:


Պեսկով. Հենց հանցագործության օրը, ՌԴ Արտաքին գործերի նախարար Ս. Լավրովը և Պաշտպանության նախարար Ս. Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել իրենց հայ կոլեգաների հետ և նրանք ՌԴ ամբողջ ղեկավար կազմի անունից՝ այդ թվում և Վլադիմիր Պուտինի, իրենց ցավակցությունն են հայտնել հայ գործընկերներին և ամբողջ հայ ժողովրդին:



 Խնդրում եմ մեկնաբանել՝ քննարկվել են արդյո՞ք հեռախոսազրույցի ընթացքումԳյումրիում և Երևանում կայացածբողոքի ակցիաները, մասնավորապես,մասսայական սպանության գործով կասկածյալ ՌԴ բանակիզինծառայողՎ.Պերմյակովին հայկական իրավապահ մարմիններին հանձնելու մասինցուցարարների պահանջը:

 

 

 


Պեսկով. Ես ստույգ չեմ կարող պատասխանել այս հարցին, քանի որ չեմ տիրապետում տեղեկատվությանն ամբողջապես, բայց չեմ կարծում, որ ինչ-որ բողոքի ակցիաներ կարող են քննարկվել հեռախոսազրույցի ընթացքում:

 

 

- Բայց բողոքի ակցիաները շատ հուժկու էին:

Պեսկով. Ակցիաներն իսկապես շատ մեծ էին, բայց այս դեպքում դրանք նախագահների քննարկման թեմա չեն դարձել, ահա թե ինչումն է խնդիրը:

 

 

- Այդ բողոքի ակցիաները և հնարավոր հակառուսական տրամադրությունները կարո՞ղ են վատթարացնել հայ-ռուսական հարաբերությունները:

Պեսկով. Իսկապես կատարվել է ահավոր ողբերգություն, դա համընդհանուր ողբերգություն է՝ ինչպես հայ, այնպես էլ ռուս ժողովրդի համար: Ռուսաստանում ևս բոլորը սգում են սպանության հետ կապված: Այն, որ փորձում են ողբերգությունը քաղաքականացնել և օգտագործել որպես հակառուսական տրամադրություններ սերմանելու գործիք, մենք դա գիտենք, սակայն մեր հույսը հայ ժողովրդի իմաստնությունն է, որը իր պատմության ընթացքում շատ բան է տեսել, և որը գիտի, թե որքան մոտ են մեր երկրներն ու երկու ժողովուրդները: Այդ պատճառով մենք ուզում ենք հավատալ, որ դա բացասական ազդեցություն չի ունենա մեր հարաբերությունների վրա, առավել ևս, որ այս օրերին նոր էջ է բացվում մեր համագործակցության պատմության մեջ, ի նկատի ունեմ Հայաստանի անդամագրումը Եվրասիական Տնտեսական Միությանը:




Սկզբնաղբյուր`   «ԳԱԼԱ» հեռուստաընկերություն

 

Նույն շարքից