Թուրքիան սիրիական Աֆրինում իրականացվող օպերացիայի հարցը չի քննարկելու ԱՄՆ-ի հետ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Չավուշօղլուի խոսքերով, Աֆրինում ամերիկացի զինվորականներ չկան, դրա համար իրենք առիթ չունեն այդ հարցը ԱՄՆ-ի հետ քննարկելու համար:
Թուրքիայի ԱԳ նախարարը նաև ևս մեկ անգամ կոչ է արել Միացյալ Նահանգներին չզինել քրդերին (YPG): Չավուշօղլուն հայտարարել է, որ պետք չէ այդկերպ վնասել թուրք-ամերիկյան հարաբերություններին, իսկ եթե Վաշինգտոնը դաշնակից է, պետք է անի այդ քայլը:
եթե ԱՄՆ-ն ամեն դեպքում չգնա դրան, թուրքական իշխանությունները ստիպված կլինեն վերացնել սպառնալիքը: