Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային և գործող նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է Անկարային տրված խոստումները չկատարելու մեջ: Խոսքը վերաբերում է Մանբիջից քրդական ուժերի դուրսբերմանը:
«Օբաման Թուրքիային խաբեց Մանբիջում քրդերին վերաբերող հարցում, և դա շարունակում է անել նաև Թրամփը: Թրամփը մեզ ասաց, որ չեն կարող մնալ այնտեղ և գնալու են Եփրատից արևելք: Նա խոստովանեց, որ արաբները Մանբիջի իրական տերերն են: Սակայն նա չի կատարում այն, ինչ խոսք է տվել»,-հայտարարել Էրդողանը, փոխանցում է Hurriyet-ը:
Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ այսօր իր երկրում շատ փախստականներ կան Մանբիջից, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տուն: