Այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ պատգամավորները ձայների 72 կողմ և 28 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ անցկացրեցին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Փետրվարի 6-ին նախագծի ներկայացման ժամանակ հիմնական զեկուցող ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը նշել էր, որ 2018-ի հունվարի 1-ից բոլոր ուղևորափոխադրողներն անցնում են արտոնագրային հարկի համակարգի: Այսինքն նրանց վրա տարածվում է ոչ թե հաստատագրված վճարը, այլ արտոնագրային հարկը
Որպեսզի, թանկացումներով պայմանավորված, ուղևորափոխադրողների վրա հարկային բեռը չծանրանա, փոփոխություններով առաջարկվում է վերջիններիս համար արտոնագրային հարկը նվազեցնել, ինչի արդյունքում այդ կազմակերպություններն ավելի քիչ գումար կվճարեն, քան մինչև 2017 թվականը վճարում էին:
Մասնավորապես առաջարկվում է ավտոբուսների համար մեկ նստատեղի հաշվարկով արտոնագրային հարկի դրույքաչափը սահմանել 1800 դրամ՝ 2000 դրամի փոխարեն, իսկ միկրավտոբուսների համար սահմանել 2300 դրամ: