Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց Սասնա ծռեր խմբի գործով դատական նիստը, քանի որ փաստաբանները չեն ներկայացել նիստին:
Բանն այն է, որ այսօր ՀՀ Փաստաբանների պալատի նախաձեռնությամբ, փաստաբանները մեկօրյա բողոքի ակցիա են իրականացնում՝ բողոքելով դատավարական օրենսգրքում փոփոխություններ կատարելու դեմ, որով 100 հազար տուգանք է սահմանվում փաստաբանների համար:
Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ԱԺ-ում անցավ այսօր: