ՀՀ Փաստաբանական պալատի նախաձեռնությամբ այսօր փաստաբանները մեկօրյա բողոքի ակցիա են սկսել:
Վերջիններս բողոքում են օրենսդրական փոփոխությունների դեմ, որով փաստաբանները կարող են դատական նիստի ժամանակ 100 հազար դրամի չափով տուգանք ստանալ:
Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ԱԺ-ում անցավ այսօր: