Սաուդյան Արաբիայում կանանց համար քիքբոքսինգի ակումբներ են բացվել: Այս մասին հայտնում է The Independent-ն: Պարբերականը տեսանյութ է հրապարակել նմանատիպ ակումբներից մեկի մասին, որը պատկանում է 41-ամյա Հալալ ալ Համրանիին:
Ակումբն անվանվում է Fight like a girl, և ինչպես նշում է դրա տերը, կանայք սիրով են հաճախում մարզումների և սովորում ինքնապաշտպանվել:
Հարկ է նշել, որ վերջին շրջանում վահաբիստական թագավորությունում ավելի ու ավելի շատ են կանանց իրավունքներն ընդլայնվում:
Կանանց արդեն թույլատրվում է ներկա գտնվել սպորտային միջոցառումներին, ավտոմեքենա վարել և այլն: