ՌԴ ՔԿ-ն հրապարակել է Դաղստանի վարչապետ Աբդուսամադ Համիդովի տանը կատարված խուզարկության կադրերը: Տեսանյութում երևում է, թե ինչպիսի շքեղ դղյակում է ապրել վարչապետը, նրա թանկարժեք կահույքը, զենքերը և այլն: Տեսանյութում կարելի է նաև տեսնել Համիդովի ոսկե ատրճանակները և ինքնաձիգը:
Փետրվարի 6-ին Համիդովին, վերջինիս տեղակալներին, ինչպես նաև կրթության նախարարին մեղադրանք առաջադրվեց խարդախության հոդվածով: Քննության տեղեկություններով, պաշտոնյաները յուրացրել են պետական փողերը՝ դրանք օգտագործելով անձնական շահերի համար: