Գայլի և որսորդների մասնակցությամբ միջադեպը տեղի է ունեցել Ղազախստանում, իսկ տեսանյութը համացանցում շատ արագ է տարածվել այն բանից հետո, երբ որսորդներից մեկը հրապարակել է այն:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է վիրավոր գայլն ընկած գետնին և ինչպես է որսորդների մեկը մոտենում կենդանուն ու ոտքով հարվածում: Սակայն հենց այդ պահին գայլը կանգնում է և հարձակվում որսորդի վրա: Այս ամենը բջջայինով ֆիքսողը, առանց տեսախցիկն անջատելու, շտապում է ընկերոջն օգնելու:
Արդյունքում որսորդները չեն տուժել, իսկ կենդանին սատկել է:
https://www.youtube.com/watch?v=hXurc-xhD0s