Քաղաքական 

Մերկելին հաջողվել է համաձայնության գալ Սոցիալ-դեմոկրատների հետ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը համաձայնության է եկել Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատարական կուսակցության հետ, այս մասին հայտնում է Bild-ը:

Պարբերականի տեղեկություններով, Սոցիալ-դեմոկրատներին է հանձնվելու Գերմանիայի ԱԳՆ-ն, Ֆինանսների նախարարությունը և Աշխատանքի նախարարությունը:

ՔԴՄ-ին բաժին է հասնելու Էկոնոմիկայի նախարարությունը և Պաշտպանության նախարարությունը:

Հայտնի է դարձել նաև, որ ՔՍՄ-ի առաջնորդ, Բավարիայի վարչապետ Հորսթ Զեեհոֆերը դառնալու է երկրի Ներքին գործերի նախարար:

Գերմանիայում կառավարություն չէր հաջողվում ձևավորել 2017 թվականի սեպտեմբերի 24-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո:

Նույն շարքից