Ցյուրիխում գտնվող բարերից մեկում կատարված ստուգումների արդյունքում շվեյցարական ոստիկանությունն Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներ է ձերբակալել: Ինչպես հայտնում են տեղ ԶԼՄ-ները, ձերբակալվածբերի մոտ թմրանյութ և մեծ քանակությամբ գումար է հայտնաբերվել:
Դրանից հետո իրավապահները խուզարկություն են իրականացրել նաև վերջիններիս բնակարաններում՝ հայտաբերելով հաշիշ, կոկոային և հերոին տեսակի թմրանյութ, ինչպես նաև գումար:
Ձերբակալված արտասահմանցիները ներկայացվել է Շվեյցարիայի դատախազությանը, որն էլ պետք է որոշում կայացնի խափանման միջոցի մասով: