Այսօր՝ փետրվարի 7-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, պատասխանելով հարցին, թե ճիշտ են արդյո՞ք տեղեկություններն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը չի հանդիպելու Արմեն Սարգսյանի հետ, երբ տեղի ունենա խմբակցության հանդիպումը, ասաց, թե այդ մասով որևէ քննարկում չի եղել և խնդրեց թույլ տալ, որ իրենք որոշեն, թե ով է հանդիպելու և ինչ ձևաչափով է տեղի ունենալու հանդիպումը:
Ինչ վերաբերում է կոնկրետ հանդիպմանը, ապա Տոնոյանն ասաց, որ այն տեղի է ունենալու առաջիկա մեկ, երկու օրերի ընթացքում:
Հարցին, թե ինչ վերաբերմունք կա խմբակցությունում Արմեն Սարգսյանի մասով, Ծառուկյան խմբակցության ներկայացուցիչն ասաց, որ գնահատականները տարբեր են՝ հավելելով, որ վերջինիս հետ հանդիպումից հետո միայն բովանդակային մասին անդրադարձ կլինի: