Քաղաքական 

Սիրիայի հետ հարաբերությունների վերականգնման հարցը չկա Թուրքիայի իշխանությունների օրակարգում

Թուրքիան չի քննարկում Սիրիայի իշխանությունների հետ կապը վերականգնելու հարցը, այդ մասով առաջարկություններն իրատեսական չեն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը:

Ավելի վաղ հայտնի թուրք ընդդիմադիր Քեմալ Քիլիչդարօղլուն կոչ էր արել վերականգնել կապը Դամասկոսի հետ, երաշխավորել Սիրիայի տարածքային ամբողջականությունը և դադարեցնել արյունահեղությունը:

Քալինի խոսքերով, Անկարան հարաբերություններ չունի սիրիական վարչակարգի հետ և խոսք չի կարող լինել շփման մասին: Սիրիայի հետ հարաբերությունների վերականգնման հարցը չկա Թուրքիայի իշխանությունների օրակարգում:

Նույն շարքից