Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանի հայտարարությանն այն մասին, որ ինքը չծխելու շնորհիվ հաջողության մեջ մեռնում է: Նախարարը կատակեց՝ նշելով, որ մեռնելը 30-40 տարով հետաձգել է:
Ինչ վերաբերում է ծխելու դեմ պայքարի օրինագծին և դրան, որ պետք է տուգանքներ սահմանալիս հաշվի առնել ժողովրդի վիճակը, նախարարն ասաց, որ իրենք ամենակարճ ճանապարհն են ցույց տալիս, իսկ վերոնշյալը պետք է հաշվի առնի խորհրդարանը և հենց խորհրդարանի ընդունած ճանապարհն էլ կլինի ուղեցույց:
Դիտարկմանը, թե պատգամավորների մեծ մասը ծխող են և դժգոհ են օրինագծից, նախարարը բնական համարեց՝ նշելով, որ ծխողները պետք է դեմ լինեն:
Ալթունյանը խոսեց նաև իր ծխելու մասին՝ հայտարարելով, որ երկար տարիներ ծխել է, սակայն մի օր առավոտյան արթնացել է և թողել: