Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը խոսեց Թեղուտի խնդրի մասին՝ նշելով, թե մամուլում տեղեկություններ են հայտնվել, թե պոչամբարի վրա առկա ճաքերի պատճառով թունավոր ջրերը հոսել են Դեբետ և Շնող գետերը: Պատգամավորը ցանկացավ իմանալ՝ արդյո՞ք գնահատական կա, թե ինչ վնաս է հասցվել բնության և ինչպես են վնասի հետևանքները վերացվելու, ինչ միջոցներով:
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ տեսչական մարմինը փորձանմուշ է վերցրել և սահմաննային նորմաների խախտում չի հայտնաբերվել:
Թանդիլյանի ճշտող հարցին, թե կարելի է արդյո՞ք ասվածից հասկանալ, որ Թեղուտի պոչամբարը ճաքեր չունի և թունավոր ջրերը չեն հոսել վերոնշյալ գետեր, նախարար Միանասյանը հայտարարեց, որ նմուշառում է իրականացվել և որևէ բացասական կամ սահմանային նորմաների խախտմամբ աղտոտում չի հայտնաբերվել:
Մնացած հարցերի մասով, Մինասյանի խոսքերով, ճիշտ կլինի փորձագետների մանրամասն եզրակացությունը ստանալուց հետո խոսել: