Հասարակություն 

Վիգեն Սարգսյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Փետրվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հոսպիտալում, ծանոթացել հիմնովին վերանորոգված և տեխնիկապես վերազինված բաժանմունքների պայմաններին և հնարավորություններին։

Վիգեն Սարգսյանին են ներկայացվել բարձրակարգ բուժսպասարկման ապահովման նպատակով հոսպիտալում իրականացված աշխատանքները, ձեռք բերված արդի բուժսարքավորումներն ու ռեանոմոբիլները։

Այցելության ընթացքում պաշտպանության նախարարը զրուցել է նաև հոսպիտալում բուժվող զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց բուժման ընթացքով, մաղթել շուտափույթ ապաքինում:

Նույն շարքից