Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի երկրամասում անօրինական ներգաղթյալները զանգվածային անկարգություններ են սկսել: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՌԴ ՔԿ-ին:
Նշվում է, որ այս պահին անկարգություններ հրահրողներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:
Փետրվարի 3-ին ևս ներգաղթյալներն անկարգություններ էին սկսել՝ պահանջելով բարելավել իրենց կյանքի պայմանները և որքան հնարավոր է շուտ կազմակերպել իրենց՝ հայրենիք վերադարձնելու գործը: