Հասարակություն 

Զուգարանում փակված մերկ ուղևորի պատճառով օդանավը վերադարձել է օդանավակայան

ԱՄՆ Ալյասկա նահանգի Անքորիջ քաղաքի օդանավակայանից օդ բարձրացած ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան զուգարանում փակված մերկ ուղևորի պատճառով: Այս մասին հայտնում է  KTVA-ն՝ հղում անեով ոստիկանությանը:

Միջադեպը տեղի է ունեցել Boeing 737-ում: Ինքնաթիռում այդ պահին եղել է 178 ուղևոր:

Այն բանից հետո, երբ օդանավը վայրէջք է կատարել, ոստիկանության և ՀԴԲ-ի աշխատակիցների օգնությամբ վերոնշյալ ուղևորը դուրս է բերվել օդանավից:

Օրինախախտ ուղևորին մեղադրանք չի առաջադրվել:

 

Նույն շարքից