Քաղաքական 

Որ դեպքում դատապարյալին կարող է ներում շնորհվել և ով կարող է դա անել. ԱԺ-ն քննարկում է Ներման մասին օրենքը

Ազգային ժողովում սկսել են քննարկել «Ներման մասին» օրենքը, որով դատապարտյալներին ներում շնորհելու իրավունքը նախագահից վերցվում է և հանձնվում վարչապետին: Բացի այս փոփոխությունից, առաջարկվում է նաև ներում շնորհելու հարցը քննարկել այն ժամանակ, երբ կլինի նման խնդրանք դատապարտյալի, վերջինիս փաստաբանի կամ հարազատների կողմից: Այսինքն նախաձեռնությունը պետք է լինի դատապարտյալի կողմից:

Օրինագծով ներման խնդրագիրը ստանում է Արդարադատության նախարարությունը, որը մեկ ամիս ժամանակ ունի տվյալ դատապարտյալի գործը կազմելու և վարչապետին ուղարկելու համար: Երբ վարչապեը ստանում է գործը, հնգօրյա ժամկետում խնդրագիրն ուղարկում է խորհրդակցալան հանձնաժողով՝ ներման խնդրագրի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով:

Նշենք, որ այսօր գործող օրենքի համաձայն, ներումը շնորհում է նախագահը:

 

Նույն շարքից