Այսօր՝ փետրվարի 8-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորքի նստավայրում հետաձգվեց Սասնա ծռեր խմբի գործով դատական նիստը: Նիստ հետաձգվեց, քանի որ փաստաբանները չէին ներկայացել:
Բանն այն է, որ փաստաբաններն արդեն երկրորդ օրն է բողոքի ակցիա են իրականացնում՝ ՓՊ-ի նախաձեռնությամբ:
Փաստաբանների բողոքի առարկան օրենքի նախագիծն է, որով դատավորի հայեցողությամբ փաստաբանների համար 100 հազար դրամ տուգանք կարող է սահմանվել այս կամ այն քայլի համար:
Վերոնշյալ ակցիայի պատճառով հետաձգվել էր նաև Սասնա ծռեր խմբի գործով երեկ նախատեսված դատական նիստը: