Ադրբեջանում իշխող Նոր Ադրբեջան կուսակցությունն այսօր կայացած կուսակցության նիստի ժամանակ որոշում է կայացրել երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հիշեցնենք, որ Ալիևը օրեր առաջ հրամանագիր էր ստորագրել արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու մասին: Հարևան երկրում նախագահ ընտրելու են ոչ թե հոկտեմբերին, այլ՝ ապրիլին:
Հավելենք նաև, որ ընտրվելու դեպքում Իլհամ Ալիևը երկիրը կղեկավարի արդեն 4-րդ ժամկետով՝ այս անգամ արդեն 7 տարով: