Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ խոսել են Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների սպասվելիք հանդիպման մասին, սակայն հանդիպման օրվա մասին հստակ որոշումը դեռ չկա: Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը կարևորել են երեք երկրների ղեկավարների շփումը սիրիական հարցի կարգավորման հարցում և խոսել են այդ ֆորմատով համագործակցության հեռանկարների մասին:
Վերջին անգամ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հանդիպել են 2017 թվականի նոյեմբերին, Սոչիում: