Քաղաքական 

Էրդողանը խոսել է Սիրիայի մասով Թուրքիայի պլանների մասին

Աֆրինում ահաբեկիչներից եկող սպառնալիքը վերացնելուց հետո թուրքական բանակը նույն օպերացիան իրականացնելու է նաև Իդլիբում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Էրդողանը նշել է, որ իրենք նմանատիպ օպերացիա սկսելու են Իդլիբում, չնայած Աֆրինում ռազմական գործողությունները դադարեցնելու կոչերին, իսկ ռազմական օպերացիայի մասին որոշումը կայացվել է ելնելով թուրք ժողովրդի շահերից և հետաքրքրություններից:

Թուրքական բանակը սիրիական Աֆրին ներխուժել էր հունվարի 20-ին: Եթե հավատելու լինենք թուրքական իշխանություններին, ռազմական օպերացիայի ժամանակ Անկարան արդեն ավելի քան 1000 հակառակորդ է ոչնչացրել:

Նույն շարքից