Հասարակություն 

Նոր արգելք՝ վարորդների համար. Որ ավտոմեքենաները կարող են արգելվել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում քննարկվում էր Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին օրենքի նախագիծը: Այսօր այդ նախագիծը կդրվի քվեարկության, և քանի որ այն խորհրդարան է ներկայացվել կառավարության կողմից՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի համերաշխ կողմ քվեարկությամբ կընդունվի:

Չի բացառվում, որ առաջիկայում խորհրդարանը քննարկի անվտանգության բարձիկներով համալրված մեքենաների ներմուծման նկատմամբ արգելք սահմանելը, և ՀՀԿ-ական պատգամավորները նույն անդրդվելի համոզվածությամբ ելույթներ ունենան այն մասին, որ ըստ վիճակագրության՝ այդ բարձիկները վթարների ժամանակ ավելի մեծ վնաս են հասցնում, քան օգուտ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից