Հասարակություն 

Մոսկվայից օդ բարձրացած ինքնաթիռում ուղևոր է մահացել

Մոսկվա-Բարնաուլ չվերթի ինքնաթիռում ուղևոր է մահացել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել ուղևորի մոտ փսիխոզի նոպայից հետո:

Մինչև մահանալն ուղևորն իրեն շատ տարօրինակ է պահել՝ բացել-փակել է օդանավի զուգարանի դուռը, այս ու այն կողմ է նետել կոշիկները և այլն:

Ինքնաթիռի անձնակազմը կարծել է, թե վերջինս անկարգ ուղևոր է և այդ մասին տեղյակ է պահել համապատասխան մարմիններին:

Թռիչքից կես ժամ անց ուղևորը մահացել է:

 

Նույն շարքից