ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը և նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, չեն պատրաստվում Փխենչանում ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն ինի քրոջ՝ Կիմ Յո Չենի հետ: Այս մասին հայտնում է պիտակ տունը:
Սպիտակ տան մամուլի խոսնակի տեղակալ Ռաջ Շահը նշել է, որ նման հանդիպում չի նախատեսվում:
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտնել էին, որ Փխենչանում Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցել պատրաստվող հյուսիսկորեական բարձրաստիճան պատվիրակությունը ցանկություն չունի հանդիպելու ամերիկյան պատվիրակության հետ:
Հավելենք, որ Փխենչանում ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում է փոխնախագահ Մայք Փենսը: