Բրիտանական խորհրդարանի յուրաքանչյուր 5-րդ աշխատակիցը 2017թ թվականի ընթացքում առնվազն մեկ անգամ սեռական ոտնձգության է ենթարկվել: Այս մասին ասված է զեկույցում, որը հայտնվել է The Independent-ի տրամադրության տակ:
1377 աշխատակցի շրջանում իրականացված հարցման արդյունքում պարզվել է, որ նրանց 39 տոկոսը պարբերաբար ենթարկվում են սեռական ոտնգության և ծաղրի:
Ընդ որում, կանայք երկու անգամ ավելի շատ են ոտնձգության զոհ դառնում: Որոշ դեպքերում գործը հասել է նույնիսկ բռնաբարության:
Հարկ է նշել, որ հիմա խորհրդարանի աշխատակիցները սկսել են ավելի շատ բարձրաձայնել ոտնձգությունների մասին առանց անհանգստանալու իրենց գործի համար: