Femen-ի ակտիվիստներից Ալիսա Վինոգրադովան բողոքի ակցիա է իրականացրել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ. նա մերկացրել է կուրծքը:
Ինչպես հայտնում է շարժումը, այս ակցիայով իրենք ցանկանում են միջազգային հանրությանը հայտնել, որ Ուկրաինայի նախագահը տեղ չունի արիստոկրատների կողքին:
Նշենք, որ Պորոշենկոն կնոջ հետ մասնակցել է Վիեննայի դիմակահանդեսն, ինչն էլ նկատի են ունեցել ակտիվիստները: