Խորհրդարանը քիչ առաջ առաջին ընթերցմամբ ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ն արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ՀՀ տարածք մինչեւ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 877 որոշման մեջ լրացում կատարելու եւ աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող երկրների ցանկում համապատասխան լրացում կատարելը:
Քվեարկությունից առաջ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ իրենց դաշինքի դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ օրենք բերողները չկարողացան հիմնավորել, թե աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների վտանգավորությունը՝ նշելով՝ եթե դրանք վտանգավոր են, ինչու է ժամանակավոր արգելք սահմանվում և ինչու է թույալտրվում շահագործել արդեն ներմուծվածները:
ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների միջին տարիքը 14 տարի , իսկ ձախ ղկ ունեցողների՝ 21: Նրա խոսքերով, այս օրենքը նպաստելու է, որ Հայաստանում ավելի շատ հին ավտոմեքենաներ հայտնվեն, ինչը վատ է և էկոլոգիայի տեսանկյունիս, և անվտանգության: Դրա համար ԵԼՔ-ը դեմ է քվեարկելու: