Հանրապետական կուսակացությունը պատրաստվում է Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրել վարչապետի պաշտոնում: Այսօր՝ փետրվարի 9-ին, խորհրդարանում «Ներման մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի առաջին ընթերցմամբ քվեարկության ժամանակ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ մասով երեկ արված իր պնդումն այդես էլ չհերքվեց:
Ծառուկյան դաշինքից պատգամավոր Վահե Էնֆիաջյանն իր հերթին հայտարարեց, որ նախագիծը խնդիրներ ունի կապված սահմանադրականության հետ, դրա համար Ծառուկյան խմբակցությունը որոշել է ազատ քվեարկել:
ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի խոսքերով ներում տրվելու իրավունքը սահմանադրությամբ տրված է ՀՀ նախագահին և այս իրենքի ընդունումով, ըստ էության, այդ ինստիտունը իմաստազրկվում է, իսկ նախագահ լիազորությունները ձևական բնույթ են կրում, դրա համար ել ԵԼՔ-ը դեմ է քվեարկելու:
ԵԼՔ-ի պատգամավոր Արարատ Միրզոյանն իր հերթին հայտարարեց, որ իշխանության գերկենտրոնացումը վարչապետի շուրջ և վարչապետ իշխանության այսպիսի ընդլայնումն աղետալի է լինելու Հայաստանի համար և համատեղելի չէ ժողովրադավարության հետ:
Օրենքն առաջին ընթերցմամբ անցավ ձայների 67 կողմ, 18 դեմ, 5 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Փոփոխությամբ դատապարտյալներին ներում շնորհելու իրավունքը նախագահից վերցվում է և հանձնվում վարչապետին: Բացի այս փոփոխությունից, առաջարկվում է նաև ներում շնորհելու հարցը քննարկել այն ժամանակ, երբ կլինի նման խնդրանք դատապարտյալի, վերջինիս փաստաբանի կամ հարազատների կողմից: Այսինքն նախաձեռնությունը պետք է լինի դատապարտյալի կողմից:
Օրինագծով ներման խնդրագիրը ստանում է Արդարադատության նախարարությունը, որը մեկ ամիս ժամանակ ունի տվյալ դատապարտյալի գործը կազմելու և վարչապետին ուղարկելու համար: Երբ վարչապեը ստանում է գործը, հնգօրյա ժամկետում խնդրագիրն ուղարկում է խորհրդակցալան հանձնաժողով՝ ներման խնդրագրի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով:
Նշենք, որ այսօր գործող օրենքի համաձայն, ներումը շնորհում է նախագահը: