Խորհրդարանում լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ է, որ այս տարի Մալաթիա-Սեբաստիա համայնքում Տեառնընդառաջի ավանդական տոնակատարությունը չի լինելու, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը բարկացած ասաց՝ արա ձեր մամուլն ինչ գրի, պիտի գաս սաղ օրն ինձ հարցնե՞ս:
Նա նշեց, որ ամեն ինչ էլ լինելու է և ինքը գիտի, թե ինչ է անելու նորապսակների համար:
Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, թե Երևան սիթիի աշխատակիցներն առանց հանգստանալու են աշխատում, Ալեքսանյանն ասաց, որ նման բան չկա ու չի գտնվի որևէ աշխատակից, ով նման բան կասի:
Ալեքսանյանը խոսեց նաև դրա մասին, որ սուպերմարկետում անչափահասներ են աշխատում: Նա հայտարարեց, որ իր երեխաներն էլ Ամանորի օրերին գնում ու անշահախնդիր աշխատում, դրա մեջ վատ բան չկա: