Քաղաքական 

Օրենքի խախտումով հրավառության համար մինչև 2 միլիոն դրամի հասնող տուգանք է սահմանվում. Օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Այսօր՝ փետրվարի 9-ին, խորհրդարանը ձայների 97 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Այս օրենքով ամրագրվել են հրավառությունների անցկացման վայրերի, ժամերի, կազմակերպման թույլտվությունների անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ թույլտվությունների համար նախատեսված տեղական տուրքերի չափերը: Տեխնիկական եւ հատուկ նշանակության հրավառությունների իրականացման թույլատրելի վայրերը եւ դրանց ներկայացող պահանջները, պայմանները կսահմանի համայնքի ավագանին: Համայնքի ղեկավարին վերապահվում է համապատասխան իրավաբանական անձանց, ձեռնարկատերերին տեխնիկական եւ հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվություն տալու իրավունքը:

Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար սահմանվել է 50.000-ից 300.000 դրամ վճարԼ

Սահմանված կարգը խախտողների համար նախատեսվում է տուգանք. Առաջին անգամ 1 մլն դրամի չափով, երկրորդ անգամ՝ 2 մլն դրամի չափով:

 

Նույն շարքից